Դրանք լինում են երկու տեսակի՝ ֆիզիկական (միներալ) և քիմիական։ Երկուսն էլ կլանում են արևի UV ճառագայթները, բայց ֆիզիկականները նաև անդրադարձնում են ճառագայթների փոքր մասը։ Քիմիականների պահանջարկը միանագամից աճեց, քանի որ դրանք շատ հարմար են դիմահարդարման տակից օգտագործելու համար, նոսր են, արագ ներծծվում են մաշկի մեջ, հարմար են նաև ջրազրկված, լայն ծակոտիներով, կորյակների հակվածություն ունեցող մաշկի համար, իսկ ֆիզիկականները խիտ են, դիմահարդարման տակից օգտագործելու համար հարմար չեն, սակայն ավելի նախընտրելի տարբերակ են նրանց համար, ովքեր ունեն վնասված մաշկ կամ մաշկային խնդիրներ (պսորիազ, էքզեմա և այլն), քանի որ դրանք մաշկի վրա կարծես դառնում են լրացուցիչ պաշտպանիչ շերտ։

SPF-ը (Sun Protection Factor) ցույց է տալիս արևի UVB ճառագայթներց պաշտպանության աստիճանը:

”broad spectrum” նշանակում է, որ այն պաշտպանում է և՛ UVA, և՛ UVB ճառագայթներից՝ UVA(ging)- Aging` ծերացում և UVB(urning)` Burning- այրում. UVA ճառագայթները ավելի երկար են և ներթափանցում են մաշկի խորը շերտերը և նպաստում են կնճիռների ու սև հետքերի ի հայտ գալուն։ Մինչդեռ UVB ճառագայթները կարող են արևից այրվածքներ առաջացնել, իսկ ծանրագույն դեպքերում՝ մաշկի քաղցկեղ։