ԳՐԱՆՑՈՒՄ

Գրանցվելու համար անհրաժեշտ է սեղմել գրանցվել կոճակը, մուտքագրել ստորեւ բերված դաշտերը եվ նորից սեղմել գրանցվել կոճակը, որից հետո էլ. փոստին կուղարկվի նամակ՝ էլեկտրոնային հղումով գրանցումը ակտիվացնելու համար: Համակարգում գրանցվելն օգնում է հետագայում տեսնել գնումների պատմությունը եւ որպես մշտական հաճախորդ ստանալ կայքում ակցիաների եվ նորությունների վերաբերյալ տեղեկատվություն:

Գնումներ կարելի է կատարել նաև առանց գրանցվելու, բաց թողնելով «Գրանցվել» դաշտը՝ հյուրի կարգավիճակով, սակայն այդ դեպքում գնումների պատմությունը չի պահպանվում համակարգում:

Գաղտնաբառը չհիշելու դեպքում անհրաժեշտ է սեղմել ,,մոռացել եմ իմ գաղտնաբառը,, որից հետո էլ.հասցեին կուղարկվի գաղտնաբառի վերականգնամն վերաբերյալ հղում:

 

ՏԵՍԱԿԱՆԻ

Կայքում տեսականի հատվածում բոլոր ապրանքատեսակները դասակարգված են ըստ անվանումների եւ ապրանքախմբերի, ինչը շատ հեշտացնում է ապրանքի ընտրությունը, ինչպես նաեւ կարելի է «փնտրել» տողի վրա նշել անվանումը կամ կոդը կամ նկարագրությունը եւ գտնել անհրաժեշտ ապրանքը:

Կայքը աշխատում է իրական ռեժիմում եվ ապրանքների տվյալները անընդհատ թարմացվում են, ինչի պատճառով գների և տվյալների անհապատասխանություն չեն լինում:

Ապրանքի անհրաժեշտ քանակը չլինելու դեպքում ձևակերպվում է նախապատվեր  և մեր մենեջերները կապ են հաստատում հաճախորդի հետ՝ պայմանները և ժամկետները մանրամասնելու նպատակով։

Ապրանքի նկարագրության դաշտում գրվածը համապատասխանում է ապրանքի իրական հատկանիշներին, սակայն հնարավոր են երանգային տարբերություններ՝ ապրանքի իրական գույնի եվ պատկերված նկարի միջեւ Ձեր համակարգչի մոնիտորի կամ հեռախոսի էկրանի գունային առանձնահատկության պատճառով:

 

ՎՃԱՐՈՒՄ

Կայքում վճարումները ընդունվում են բանկային բոլոր տեսակի քարտերով, IDRAM, TelCell վճարային դրամապանակներով։ Կարող եք իրականացնել վճարում ապրանքը ստանալուց հետո։

 

ԱՌԱՔՈՒՄ

Առաքում. Պատվերը կարող է տեղադրվել օրվա ցանկացած պահին: Առաքումն իրականացվում է պատվերը տեղադրելուց հետո 24 ժամվա ընթացքում: 20:00-ից հետո գրանցված պատվերները առաքվում են հաջորդ օրը: Մարզեր առաքանին ուղարկվում է «Հայփոստ» փոստային կապի միջոցով։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ «Կապ մեզ հետ» բաժնում նշված կապի ցանկացած միջոցով։ Երևանում 30000 դրամ և ավելի գնման դեպքում առաքումն անվճար է, իսկ 30000 դրամից ցածր պատվերների դեպքում առաքման արժեքը կազմում է 1000 դրամ։ Մարզեր առաքումը և մեր հասցեից առաքանին վերցնելն անվճար է։ Առաքման այլ ժամկետի դեպքում այն նախապես համաձայնեցվում է հաճախորդի հետ: Հաճախորդի կողմից Առաքման համար հատուկ օր սահմանվելու դեպքում նշումներ դաշտում անհրաժեշտ է նշել առաքման օրը եվ ժամը։

 Եթե առաքման պահին հայտնաբերվում է ապրանքի որակական խնդիր (վնասված, թերի), ապա այդ դեպքում նշված ապրանքը չի ընդունվում հաճախորդի կողմից և փոխարինվում է նորով 1 աշխատանքային օրվա ընթացքում: