Dry brushing – ի՞նչ է այն, որը դեռ 2016-2017-ից Miranda Kerr-ը, Gwyneth Paltrow-ն և խնամքի այլ հայտնի սիրահարներ այդքան խորհուրդ են տալիս։
Այն լոգանքից առաջ չոր մաշկը խոզանակով տրորելն է։ Ինչ է դա տալիս. արագանում է արյան շրջանառությունը, ինչի արդյունքում մաշկը թարմանում և առողջ տեսք է ունենում,  մաշկից մաքրվում են մահացած բջիջները,  մաշկին հաղորդում է ձգություն,  վերականգնվում է մաշկի փայլը։ Դեմքի մաշկի նման մարմնի մաշկն էլ նույն խնամքի կարիքն ունի, քանի որ այն նույնպես տարիների ընթացքում կորցնում է ձգությունը։ Փայլուն գեղեցիկ մաշկի համար անհրաժեշտ է այն մաքրել և շերտազատելուց հետո խորը խոնավեցնել, իսկ քանի որ մարմնի մաշկը դեմքի մաշկից մի քանի անգամ ավելի հաստ է, խոնավեցումն այնքան էլ հեշտ չէ։ Օգտագործեք սկրաբ անպայման։ Ես առանց սկրաբի չեմ պատկերացնում խոնավեցումը, քանի որ իմ դեպքում դա գրեթե անհնար է, հատկապես արմունկների և ծնկների հատվածում։ Լավ սկրաբերից հետո երբեմն խոնավեցնողի կարիք չի էլ լինում։ Հետագայում նաև ցույց կտամ տնային պամաններում հրաշալի սկրաբ պատրաստելու ձև: Իսկ եթե չեք սիրում սկրաբ, ապա կարող եք օգտագործել կոկոսի յուղ, իսկ եթե յուղ էլ չեք սիրում, ապա խոնավեցնողի մեջ ավելացրեք մի քանի կաթիլ յուղ։ Ես, օրինակ, սիրում եմ խոնավ՝ թարմ լվացված մաշկին քսել խոնավեցնողը, քանի որ այն կարծես պահի խոնավությունը մաշկի մեջ։ Ճիշտ խնամքի արդյունքում է նաև, որ արևայրուքի երանգը շատ երկար պահպանվում է և թարմ տեսք ունենում: