Skin Shop օնլայն առևտրի հարթակը գնումների այլընտրանքային, էլեկտրոնային տարբերակ է, որը թույլ է տալիս սպառողին հեշտությամբ գտնել իրեն անհրաժեշտ ապրանքը, կատարել առցանց վճարում և պատվիրել դրա առաքումն իր նշած հասցեով: Առցանց վճարմանը զուգահեռ, առկա է նաև կանխիկ կամ քարտով վճարում՝ պատվերը ստանալու պահին: Էլեկտրոնային գնումների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ։
Դուք գնում եք Ձեզ անհրաժեշտ ապրանքները՝ առանց տնից կամ աշխատավայրից դուրս գալու, այդպիսով խնայելով Ձեր ժամանակը:
Դուք կարող եք Ձեզ անհրաժեշտ ապրանքներն ընտրել և պատվիրել ՀՀ -ի ողջ տարածքում:
Կայքում առկա է ցուցադրված ողջ տեսականին: Շնորհիվ որոնման ճկուն համակարգի՝ արագորեն գտնում և գնում եք յուրաքանչյուր ապրանք:
Վճարումն իրականացնում եք նաև առցանց՝ օգտագործելով Ձեր վճարային քարտը: Քարտով վճարումը հնարավոր է նաև պատվերը ստանալիս՝ առաքիչի մոտ:
Կայքում պատվեր գրանցելու համար նախապես գրանցվելը պարտադիր չէ, սակայն գրանցվելու դեպքում հնարավորություն կունենաք տեսնել պատվերների պատմությունը, ինչպես նաև ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեով կարող եք ստանալ զեղչերի և նորույթների մասին տեղեկատվություն:
- Պատվեր գրանցելու համար սեղմեք նախընտրած ապրանքի նկարին:
- Ընտրեք ապրանքի՝ ձեզ անհրաժեշտ չափսը, քանակը և այլ անհրաժեշտ հատկանիշներ
- Ընտրելուց հետո սեղմեք ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄԲՅՈՒՂ կամ ԳՆԵԼ ՀԻՄԱ կոճակներից մեկը:
- Եթե սեղմել եք ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄԲՅՈՒՂ կոճակը, ապա կտեղափոխվեք ԶԱՄԲՅՈՒՂ , կկարողանաք նորից ստուգել պատվերի մանրամասները, ապա նոր լրացնել վճարման տարբերակի և առաքման հասցեի վերաբերյալ տեղեկությունները, իսկ եթե սեղմել եք ԳՆԵԼ ՀԻՄԱ կոճակը, ապա միանգամից կբացվի վճարման տեսակի և առաքման հասցեի վերաբերյալ տեղեկությունների պատուհանները և լրացնելուց հետո, սեղմելով ՀԱՍՏԱՏԵԼ ՊԱՏՎԵՐԸ կոճակը, ձեր պատվերը կգրանցվի կայքում:
Այո, կարող եք կապ հաստատել կայքի առաջին էջում նշված ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ դաշտում նշված կապի ցանկացած միջոցով և մեր մենեջերները կպատասխանեն անհրաժեշտ հարցերին և կօգնեն գրանցել պատվերը:
Անհրաժեշտ ապրանքը կարելի է գտնել որոնման դաշտում մուտքագրելով ապրանքի անվանումը կամ գտնել ՏԵՍԱԿԱՆԻ բաժնում։
Այո՛, կարող եք: Եթե կայքի տարբեր էջեր այցելելիս հավանում եք այս կամ այն ապրանքը, սակայն դեռևս չեք պատրաստվում այն գնել, կարող եք ավելացնել «Նախընտրածներ» ցուցակին, որպեսզի հաջորդ անգամ գնում կատարելիս հեշտությամբ գտնեք այն: Դրա համար հարկավոր է սեղմել տվյալ ապրանքի անվանման աջ կողմում գտնվող սրտիկը: Ձեր նախընտրած ապրանքների ցուցակը կարող եք դիտել սեղմելով կայքի վերևում տեղակայված սրտիկի վրա սեղմելով։
Վճարումն իրականացվում է բանկային քարտերով և idram համակարգով: Վճարման կատարմամբ հաստատվում է պատվերը:
Վճարում ARCA, VISA, MasterCard համակարգերով: վճարման այս համակարգը ընտրելու պարագայում վճարումն իրականացվում է մեր կայքից վերահասցեագրվելով բանկի կայք:
Այո կարող եք՝ Պատվերը հաստատելիս նախքան վճարմամբ հավաստելը ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐ դաշտում լրացնելով ձեր նախընտրած օրն ու ժամը:
Առաքանին առաքման ծառայության միջոցով առաքվում է պատվերը հաստատելիս ձեր կողմից նշված հասցեով: Առաքման մասին մանրամասները ներկայացված են կայքի ՊԱՅՄԱՆՆԵՐ պատուհանում:
Այո՛, կարող եք: Կայք մուտք գործելուց հետո Դուք կունենաք Ձեր Անձնական էջը, որտեղ կարող եք տեսնել մինչ այդ պահը կատարած Ձեր բոլոր պատվերները և դրանց կարգավիճակները:
Անձնական էջում Դուք նշում եք բոլոր այն հասցեները, ուր հետագայում իրականացվելու է առաքում: Կոնկրետ պատվերի դեպքում արդեն ընտրում եք այդ ցանկից կամ ավելացնում նոր հասցե: Պատվերի ձևակերպման ժամանակ Ձեր կողմից ավելացված հասցեները և հեռախոսահամարները ավտոմատ կերպով ավելացվում են Ձեր Անձնական էջի տվյալներին:
Եթե վերը թվարկվածների մեջ չեք գտնում Ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը, կարող եք զանգահարել կամ գրել կայքում առկա կապի բոլոր միջոցներին և մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին: