Իհարկե մեկը մյուսին չի խանգարում, անգամ օգնում է, բայց ճիշտ ընտրված և որակյալ շիճուկը մաշկի խնամքի «զամբյուղի» լավագույն ներդրումն է։ Շիճուկը ամենաաշխատասեր պրոդուկտն է խնամքում։ Դրա կազմության մեջ, ի տարբերություն քսուքի, հստակ խնդրի վրա աշխատող ակտիվ բաղադրիչները խտացված են (բծերի հարթեցում, խոնավեցում և այլն), ինչի արդյունքում այն ներթափանցում է մաշկի ավելի խորը շերտեր, քան քսուքը։
Եթե չգիտես որից սկսել, ապա սկսիր ուղղակի խոնավեցնող և հակաօքսիդանտ տեսակներից, որոնք կխոնավեցնեն և կպաշտպանեն մաշկը արտաքին վնասակար ազդեցություններից։ Իսկ երեկոյան արդեն կարելի է ընտրել վերականգնող, ռետինոլ պարունակող տեսակներ։ Որակյալ ու արդյունավետ շիճուկները շատ են, իսկ մենք սիրով կօգնենք քեզ ընտրել քո խնդիրը լուծող տարբերակ
Estee Lauder-ի հանրահայտ շիճուկը կարելի է բնորոշել անգլերեն հարմար մի բառով՝ #multitasker, այսինքն միանգամից մի քանի խնդիրներ կարգավորող։ Հարմար է մաշկի բոլոր տեսակներին, միանգամից խոնավեցնում և վերականգնում է մաշկը, հաղորդում է առողջ փայլ և այն դարձնում միատոն։
Lancome-ի Advanced Genifique Serum-ը հակատարիքային խնամքի համար արդեն սիրված և հաջողվածներից մեկն է։ Մեզ մոտ առկա են փորձված և սիրված պրոդուկտներ: